Իրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերին կլինի Բաքվում: Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինն ասել է, որ այցը կկայանա առաջիկա 20 օրերին:
Նախագահի պաշտոնում դա Ռուհանիի առաջին այցն է Ադրբեջան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Իրանում էր ապրիլի 9-ին: Ադրբեջանի մաքսային պետական ծառայության տվյալներով՝ Ադրբեջանի և Իրանի ապրանքաշրջանառությունը 2014-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 144,045 մլն դոլար: